Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Պիոն ՍՊԸ-իկողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտերը. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ինպատկանող 07-008-0282-0190 ծածկագրով 2.9655 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի:
2. Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ինպատկանող 07-008-0282-0191 ծածկագրով 2.5249 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակայիննշանակությանփոխելորպեսարդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: