29.04.25
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Ս/թ ապրիլի 15-ից 19-ին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակներում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացրեց «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով վերապատրաստումը, որին մասնակցեցին Չարենցավանի համայնքապետարանի մասնագետները: Վերապատրաստման նպատակն էր նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու ...
Մանրամասն |
|
29.04.25
ԲՈԼՈՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ
|
Սիրելի՛ մարզասերներ, Ապրիլի 30-ին «Վան» ֆուտբոլային ակումբն առավել քան մեր աջակցության կարիքն ունի։ Ժամը 15:00-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կհյուրընկալենք «Նոա» ֆուտբոլային ակումբին  ։ Սա Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումն է, որն առանցքային նշանակություն ունի մեր ակումբի համար։ Եկե՛ք միասին ոգեշնչենք մեր ֆուտբոլիստներին և քայլենք դեպի հաղթանակը  ։
|
|
25.04.25
ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ԿՆՇՎԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, Քաղաքացու օրվա շրջանակներում Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցի դահլիճում «Շենացրու՛ պետությունդ, եղի՛ր օրինապահ, նվիրված և հոգատար» խորագրով բանախոսություն կանցկացնի և ներկաների հարցերին կպատասխանի ԿԶՆԱԿ հիմնադրամի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը:
|
|
25.04.25
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԵՆ
|
Հարգելի՛ բնակիչներ, ի ուրախություն բոլորիս՝ հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2025թ. պետական բյուջեից սուբվենցիայի ստացման թվով երկու ծրագրային հայտերի («Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Բջնիում» ծրագիր և «Նորարար գրադարան» ծրագիր) վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և համապատասխան ոլորտային պետական կառավարման մարմինների ներկայացրած դիրքորոշումները և եզրակացնում է, որ հայտերը կազմված են վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի պահանջներին համապատասխան:Նախարարությունը ծանուցում է «Բազմաֆունկցիոնալ մարզադաշտ ...
Մանրամասն |
|
07.04.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆ
|
Ջերմորեն շնորհավորում եմ մայրության բերկրանքը կրող կանանց և բոլոր աղջիկներին ապրիլյոթյան գեղեցիկ տոնի առթիվ: Ապրիլի 7-ը հայկական տոնացույցի ամենից ազգային տոներից է, որով դարեր ի վեր ընդգծվել է կնոջ դերը հայ հասարակության մեջ: Սա մեծ պատասխանատվություն է ենթադրում հասարակական կյանքում կանանց լիարժեք և ներառական մասնակցության ապահովման, նրանց իրավունքների պաշտպանության քաղաքականությունն իրականացնելիս: Թող ապրիլի 7-ով չսահմանափակվեն կանանց տոները, թող մեր մշակույթի անբաժան մասը դառնա տարվա բոլոր օրերին կանանց գնահատելն ու ոգեշնչելը: Բոլորիդ տոնականությամբ պարուրված օր եմ մաղթում: Հարգանքով՝ Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյան
|
|
05.04.25
ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ
|
Ապրիլի 5-ին Չարենցավանի մարզադպրոցում անցկացվեց 2025 թվականի ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառումը, որին մասնակցեցին Չարենցավան քաղաքի 4 հիմնական դպրոցներ։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները.  1-3-րդ դասարաններ I -N 5 հիմնական դպրոց II-N 4 հիմնական դպրոց III-N 3 հիմնական դպրոց  4-6-րդ դասարաններ I -N 5 հիմնական դպրոց II-N 3 հիմնական դպրոց III-N 6 հիմնական դպրոց 1-ին և 2-րդ տեղերը գրաված թիմերը մասնակցելու են մարզային փուլին։ Շնորհավորում ենք մրցակցային տեղեր գրաված թիմերին։
|
|
04.04.25
ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՅՐԱՆԱԼ ՊԱՏՐԱՍՏՎՈՂ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ
|
ՀԲԸՄ Հայ կին միության «Աջակցություն հղի կանանց» ծրագիրը Չարենցավանի համայնքապետարանի հետ համագործակցաբար շարունակում է կրթական-մշակութային սեմինարներ իրականացնել Չարենցավան համայնքում։ Կանանց գարնանային տոների առթիվ մայրանալ պատրաստվող ու մինչև 3 տարեկան բալիկներ ունեցող ծրագրի շահառու կանանց համար կազմակերպվել էր տոնական ցերեկույթ, որն ավարտվեց խորհրդանշական նվերներով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |