«Գանգրահեր տղա» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Մակինյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաք Երիտասարդության փողոց 8/3 շինության տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N11/12 առ 2025 թվականի հունվարի 07-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000261 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետով` որոշում եմ.
1. «Գանգրահեր տղա» ՍՊԸ-ին 2025 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոց 8/3 շինության տարածքում իրականացնել քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայություններ(Վկայական N03):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: