Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ս. Մելքոնյանի 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 3138/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Սամվել Մելքոնյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 27-րդ փողոց թիվ 21 հասցեի հողատարածքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 27-րդ փողոց թիվ 21 (հողամասի մակերեսը՝ 650 քմ) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 27-րդ փողոց թիվ 21/1 (հողամասի մակերեսը՝ 650 քմ) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գիս-Արտ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: