Անհատ ձեռնարկատեր Կարեն Բաբայանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Օղակային փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող 25քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N57/12 առ 2022 թվականի հունվարի 05-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 220105119917030 անդորրագրի դիմումատուն 2022 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի N 88-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Կարեն Բաբայանին 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Օղակային փողոց թիվ 2 շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք (Վկայական N014923):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: