Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթներով Չարենցավան համայնքի ավագանին`որոշում է. 1. Հաստատել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն հավելվածի:
2. Չարենցավան համայնքի ղեկավարին` Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություն կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին։
3. Հավելվածի համայնքային ծառայության պաշտոններ բաժնում արված փոփոխությունները ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայողների անվանացանկը հաստատելուց հետո, իսկ մինչ այդ գործելու է Չարենցավան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 20-ի «Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 2022 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 91 որոշման 2-րդ հավելվածի համայնքային ծառայության մասի /7-57 տողեր/ համաձայն։ |