Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա․ Այվազյանի 2025 թվականի հոկտեմբերի 06-ի թիվ 4850/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Արարատ և Ջեներա Այվազյաններին պատկանող ք․ Չարենցավան 4-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 8 և ք․ Չարենցավան 4-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 9 բնակարանները միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք․ Չարենցավան 4-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 8-9 բնակարան։
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: