Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, համաձայն «Գոռ Սահակյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի և կադաստրային կոմիտեում հաշվառված չափագրման տվյալների մուտքագրման 2025CNWLPKծածկագրի, հաշվի առնելով, որ նշված հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, չի գտնվում ինժեներատրասպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սուրեն Հովհաննիսյանի կողմից 07-015-0131-0018 ծածկագրով 504 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 30.9 քմմակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:
2. 07-015-0131-0018 ծածկագրով հողատարածքը հասցեավորել «Չարենցավան համայնք գյուղ Արզական, Ամառանոցային թաղամաս, Այգեգործական փողոց, 7-րդ փակուղի թիվ 36»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: