Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 15-Ն հրամանով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 10-ի Չարենցավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին թիվ 859 որոշումը, որոշում եմ.
1. 2024 դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներ` քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/, առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի /ծածկագիր 2.1-3/, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի /ծածկագիր 2.1-5/, ներքին աուդիտի բաժնի պետի /ծածկագիր 2.1-7/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի:
1.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արևիկ Այվազյան:
2. 2024 դեկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի /2.3-2/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-4/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-5/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ-հողաշինարարի /2.3-6/, կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-9/, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի /2.3-10/, ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի /2.3-11/, համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /2.3-12/,
համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ՔԿԱԳ /2.3-13/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի:
2.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի
առաջատար մասնագետ Արևիկ Այվազյան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: