Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 15-Ն հրամանով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 10-ի Չարենցավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին թիվ 859 որոշումը, որոշում եմ.
1. 2024 դեկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետների /3.1-1/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի առաջատար մասնագետների /3.1-3/, /3.1-4/, առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետների /3.1-6/, /3.1-7/, /3.1-8/, /3.1-9/, կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետների /3.1-11/, /3.1-12/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի N1-ի:
1.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմինե Այվազյանին։
2. 2024 դեկտեմբերի 25-ին ժամը 14:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետների /3.1-13/, /3.1-14/, /3.1-15/, հասարակայնության հետ կապերի բաժնի առաջատար մասնագետների /3.1-18/, /3.1-19/,աշխատակազմի առաջատար մասնագետների /3.1-22/, /3.1-23/, /3.1-26/, /3.1-27/, կրթության, մշակույթի,սպորտի, հասարակայնության հետ կապերի բաժնի բաժնի 1-ին կարգի մասնագետի /3.2-3/, ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի N2-ի:
2.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Արմինե Այվազյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: