Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հ․Չիլյանի 19․12․2024թ․թիվ 5912/07 դիմումը, <<Աբգար Աբգարյան>> Ա/Ձ-Ի կողմից տրված եզրակացությունը և այն հանգամանքը, որ որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի առաջացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Չարենցավան համայնքում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Չիլյանին պատկանող 07-015-0113-0054 կադաստրային ծածկագրի տակ գտնվող հողամասում առկա ինքնակամ կառուցված 264 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, պարիսպն ու հենապատերը ճանաչել օրինական անվճար կարգով։
2. Հողատարածքը և բնակելի տունը հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական 1-ին փողոց 1-ին փակուղի թիվ 32։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: