Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 30-րդ շենքի 39 բնակարանի բնակիչ Վիգեն Խոջայանի 2025 թվականի փետրվարի 12-ի թիվ 633/11 դիմումը՝ որոշում եմ.
1.ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի մարտի 18-ի «Ժենիկ Արշավիրի Խոջայանի 5-11-37 բնակարանի մասին» թիվ 3 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 5-րդ թաղամաս 11-րդ շենք 37 բնակարան) «Խոջայան Վիկտոր Հարութի» բառերը փոխարինել համապատասխան «Խոջայան Վիկտոր Հարությունի» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: