Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Հարությունյանի 2025 թվականի մայիսի 27-ի թիվ 2857/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Ալիկ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 7 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 7 (հողամասի մակերեսը՝ 0.2064 հա) և Չարենցավան համայնք գյուղ Արզական Բջնիի խճուղի թիվ 7/1 /հողամասի մակերեսը՝ 0.13 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Տուֆ Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: