Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Ռադիկ Մկրտչյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 17122024-07-0166 վկայական) Չարենցավան համայնք գ․ Ֆանտան 8-րդ փողոց թիվ 12/4 հասցեում գտնվող 3.18 քմ արտաքին մակերեսով շինությունը /պարիսպ/ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 94.8 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռադիկ Մկրտչյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Շինության /պարիսպ/ 1 քառակուսի մետրի համար` 2060 (երկու հազար վաթսուն) դրամ (տարածագնահատման 15-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 792 (յոթ հարյուր իննսուներկու) դրամ:
3. Ռադիկ Մկրտչյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 7000 (յոթ հազար) դրամ` շինության /պարիսպ/ գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 210000 (երկու հարյուր տասը հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Ռադիկ Մկրտչյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Ռադիկ Մկրտչյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: