Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով,Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 17-Ա որոշումը և հաշվի առնելով Մ․ Ապերյանի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Մաթևոս Ապերյանին պատկանող 07-008-0220-0005 ծածկագրով 0․6025 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի` ջերմոցային տնտեսություն կառուցելու համար:
2. Մաթևոս Ապերյանին պատկանող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների նախագծման թույլտվության համար տրամադրել 20.03.2025թ. թիվ ՆԹ-0880-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
3. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Ալափարս Չարենցավանի խճուղի թիվ 1/3:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: