Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 71-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Չարենցավանհամայնքի Ալափարս գյուղի հիմնական հատվածի ոռոգումն իրականացվում է  «Ալափարսի սիֆոն» բաժանարարից և կապված «Արգել ՀԷԿ» ուղղաթեք ջրանցքի թողունակության մակարդակի տատանումներից, ոչ միշտ է հնարավոր լինում իրականացնել ջրամատակարարում: Նշված ջրանցքում հորիզոնների տատանման հետևանքով ջրամատակարարումը դադարում է, որից հետո վերականգնման համար ծախսվում է երկար ժամանակ, ինչի արդյունքում խախտվում է ոռոգման սահմանված ռեժիմներն ու գրաֆիկները: Անհրաժեշտ է, որ կատարվեն շինարարական աշխատանքներ և նշված բաժանարարը սիֆոնային միացումից փոխարինվի հատակային ուղիղ միացմամբ: Նշված աշխատանքների դեպքում ջրանցքի հորիզոնի տատանումների ժամանակ ջրանջատումներ չեն լինի և հետևաբար հնարավոր կլինի Ալափարս գյուղի հիմնական հատվածին ապահովել կանոնավոր ջրամատակարարում՝  որը պահանջում է վերականգնման աշխատանքների իրականացում, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 

1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 1 733 800 (մեկ միլիոն յոթ հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր) ՀՀդրամգումար՝ խողովակների ձեռք բերման և հորատման աշխատանքների իրականացման հարցում, ընդ որում հողային և եռակցման աշխատանքները կիրականացվեն ընկերության միջոցներով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ԱՖՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(889.46 Կբ)
(1.08 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner