Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 15-Ն հրամանով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հոկտեմբերի 10-ի Չարենցավանի համայնքապետարանի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին թիվ 859 որոշումը, որոշում եմ.

1.    2024 դեկտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներ` քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետի /ծածկագիր 2.1-2/, առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի /ծածկագիր 2.1-3/, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետի /ծածկագիր 2.1-4/, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետի /ծածկագիր 2.1-5/, ներքին աուդիտի բաժնի պետի /ծածկագիր 2.1-7/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելված 1-ի:

1.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ  Արևիկ Այվազյան:

2. 2024 դեկտեմբերի 24-ին ժամը 14:00-ին Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի /2.3-2/,  քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-4/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-5/, քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտես. և բնակկոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ-հողաշինարարի /2.3-6/, կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի գլխավոր մասնագետի /2.3-9/, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետի /2.3-10/, ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտորի  /2.3-11/,  համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի /2.3-12/,

 

 

 

համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի ՔԿԱԳ /2.3-13/ ատեստավորումը անցկացնելու նպատակով ստեղծել ատեստավորման հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավանի ուսումնական հաստատությունների կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելված 2-ի:

 

 2.1 Լիազորված անձ նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի 

 առաջատար մասնագետ  Արևիկ Այվազյան:

 

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
(17.29 Կբ)
(17.28 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner