Չարենցավան համայնքի բնակչության պաշտպանության համակարգի նորմալ և արդյունավետ գործունեության, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների կազմակերպման և իրականացման, արտակարգ իրավիճակներում գործելու ընթացակարգերի սահմանման, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակիչների պաշտպանության կազմակերպման նպատակով, ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ՝
1. Հաստատել Չարենցավան համայնքի.
1) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի կազմը՝համաձայն հավելված N 1-ի.
2) Աղետների ռիսկի կառավարման խորհրդի աշխատակարգը և գործառույթները՝համաձայն հավելված N 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ղեկավարի 2020 թվականի մայիսի 20-ի «Չարենցավան համայնքում աղետների ռիսկի կառավարման համակարգի ստեղծման մասին» թիվ 356 որոշումը:
4. Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից: