Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 98-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 3 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ  հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 3  նիստի օրակարգը`

 

1)     Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։

2)    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (ք.Չարենցավան, գ.Ալափարս, գ.Արզական, գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, հաստատելու մասին։

3)    Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:

4)    «ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը նախնական համաձայնություն տալու մասին:

5)    Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին:

6)   Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:

7)    Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական  թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

                  


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner