Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 74-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 դեկտեմբերի 2022 թվականի N 74-Ն

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և  վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է

1. Սահմանել Չարենցավան համայնքում (այսուհետ՝ Չարենցավան) տեղական տուրքերի 2023 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով

հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Չարենցավանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է`

1.1)հիմնական շենքերի և շինությունների համար`

-  մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական

բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200

քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական

նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

1.2)uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և

շինությունների համար`

-       201-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ դրամ,

-       501-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 50000 / հիսուն հազար/ դրամ,

-       1001-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 50000 / հիսուն հազար/դրամ.

-       3001 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և

շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

1.3)ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շ         ինությունների համար`9000 /ինը հազար/ դրամ.

բ. 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

 

2) Չարենցավանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 9000 /ինը հազար/ դրամ.

բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով.

գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.

3) Չարենցավանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական

այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկուհարյուրհազար/ դրամ.

4.2.) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկուհարյուրհազար/ դրամ,

5) խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 30000 /երեսուն հազար/ դրամ.

6) Չարենցավանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ:

7) Չարենցավանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը        uահմանվում         է`       համաձայն N 1 հավելվածի:

8) Չարենցավանի վարչական տարածքում օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի,

 

9) Չարենցավանի վարչական տարածքում`

- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Չարենցավանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է յուրաքանչյուր oրվա համար` 350 /երեք հարյուր հիսուն/ դրամ`մեկ քառակուսի մետրի համար.

10) Չարենցավանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար`տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`

ա. առևտրի oբյեկտների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

գ. բաղնիքների (uաունաների) համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

դ. խաղատների համար` 800000 /ութ հարյուր հազար/ դրամ.

ե. շահումով խաղերի համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

զ. վիճակախաղերի համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ.

11) Չարենցավան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի:

12) Չարենցավանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար uահմանվում է` 1 տնային կենդանի պահելու համար 5000 /հինգ հազար/ դրամ.

13) Չարենցավանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Չարենցավանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, սահմանվում է`

ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ դրամ,

բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu)

արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

գ. այլ արտաքին գովազդի համար`1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ.

դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ:

ե. դատարկ գովազդային վահանակների համար` համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) դրամ,

զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Չարենցավանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ

տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի

չափով՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ,

14) Համայնքի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

15) Չարենցավանի վարչական տարածքում մարդատար տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ:

16) Չարենցավանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

17) Չարենցավանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման

և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար

սահմանվում է`

ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 2500000 /երկու միլիոն հինգհարյուրհազար/ դրամ.

բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ

միլիոն/ դրամ.

գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 /յոթ միլիոն/ դրամ.

դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ

18) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար սահմանվում է 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ,

19) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի, շոգեբաղնիքի և մերսման սրահի (բացառությամբ բուժական մերսման սրահների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 20000 /քսան հազար/ դրամ,

բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 200000 /երկու հարյուր հազար/ դրամ,                                                     20)  համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 5 (հինգ) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Չարենցավանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:

կայքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


Կողմ -16

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ

ԽԵՉՈՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՇԱՀԳԱԼԴՅԱՆ ՀԱԿՈԲ

ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -11

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՀԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՊԱԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(36.89 Կբ)
(266.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner