Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 10–րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով,Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 117–Ա որոշումը և հաշվի առնելով <<Պիոն>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ճարտարապետահատակագծային առաջադրանքի հայտը` որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Պիոն ՍՊԸ-ին պատկանող 07-008-0282-0190 ծածկագրով 2.9655 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական հողատեսքի:
2. Պիոն ՍՊԸ-ին պատկանող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունների նախագծման թույլտվության համար տրամադրել 25.12․2024թ. թիվ ՆԹ-2304-24 ճարտարապետահատակագծային առաջադրանքը:
3. Առաջացած հողատարածքը հասցեավորել Չարենցավան համայնք գյուղ Ալափարս թիվ 2:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: