Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Նաիրա Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 5-րդ թաղամաս 5-րդ շենք թիվ 46 հասցեի շինության գործառնական նշանակությունը համարել փոխված շինությունից՝ որպես բնակելի նպատակային նշանակության բնակարան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: