Համլետ Ղազարյան Վռամի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում`ք․ Չարենցավան 8-րդ թաղամաս 1-ին փողոց 12/2 տարածքում գտնվող 11քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N04/12 առ 2025 թվականի հունվարի 03-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 000384 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Համլետ Ղազարյան Վռամի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 8-րդ թաղամաս 1-ին փողոց 12/2 հարակից տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք (Թույլտվություն N1):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: