Անհատ ձեռնարկատեր Մարգարիտ Կակոյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Տէրվիշյան փողոց թիվ 2 հիմնական շինության տարածքում գտնվող 22քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ակոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N66/12 առ 2025 թվականի հունվարի 09-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N241227359825030 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի առաջին եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
Անհատ ձեռնարկատեր Վրույր Կակոյանին 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Տէրվիշյան փողոց թիվ 2 հիմնական շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Վկայական N16):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: