Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 հուլիսի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Հ․ ՔՈՉԱՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 12/2 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Արսեն Հայրապետյանի համաձայնությունը` որոշում եմ.

 1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 18072025-07-0228 վկայական) ք. Չարենցավան Հ․ Քոչարի փողոց թիվ 12/2 հասցեում գտնվող 26.7 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը, 1.7 քմ մակերեսով պարիսպը և 1266 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արսեն Հայրապետյանին: 

 2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.

  1) առևտրի սրահի 1 քառակուսի մետրի համար` 17721 (տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):

  2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:

 3 Արսեն Հայրապետյանը պարտավոր է վճարել.

  1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 504000 (հինգ հարյուր չորս հազար) դրամ` առևտրի սրահի գինը.

   2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 1185000 (մեկ միլիոն մեկ հարյուր ութսունհինգ հազար) դրամ` հողամասի գինը:

  4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:

5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արսեն Հայրապետյանի կողմից:

 6.Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի առաջատար մասնագետ Ռուդիկ Սահակյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արսեն Հայրապետյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:

  7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner