Այսօր: Չորեքշաբթի, 2 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 748
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2025 թվականի N 748

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ 3-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 25 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ՇԵՆՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԱՎՈՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հ. Ներսիսյանի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 2315/07 դիմումը՝ որոշում եմ.

Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 07-007-0048-0068 ծածկագրով946.7 քմ հողամասը, հաստատված հատակագծի համաձայն, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:

Տալ համաձայնություն սեփականության իրավունքով Հովհաննես և Շուշանիկ Ներսիսյաններին պատկանող ք Չարենցավան 3-րդ թաղամաս 25-րդ շենք թիվ 31 և ք Չարենցավան 3-րդ թաղամաս 25-րդ շենք թիվ 32 բնակարանները միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք Չարենցավան 3-րդ թաղամաս 25-րդ շենք թիվ 31-32 բնակարան:

1. Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 25 բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:

2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 25 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Սահմանել, որ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հովհաննես և Շուշանիկ Ներսիսյաններին պատկանող 3-րդ թաղամասի 25-րդ շենքի թիվ 31-32 բնակարանին կցակառույց 55.6 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված շինության, ինքնակամ բացված 1  դռան համար 30 օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 37000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023Y5VWZB ծածկագրի:

5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner