Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումների դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.
1. Հրայր Վարդանի Սևանյանին սեփականության իրավունքով պատկանող 28.9 քմ մակերեսով ք. Չարենցավան 3-րդ թաղամաս 2-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 3/7 հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելիից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք, իսկ նրա վրա կառուցված շինության /ավտոտնակ/ գործառնական նշանակությունը` բնակելիից որպես հասարակական շինություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 22.03.2024թ. թիվ 467 և 29.08.2024թ. թիվ 1371 որոշումները։
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: