Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Գ․ Սահակյանի 2025 թվականի հունիսի 02-ի թիվ 2931/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Գարիկ, Սիլվարդ, Արևիկ և Արսեն Սահակյաններին պատկանող Չարենցավան համայնք գյուղ Բջնի 1-ին փողոց 10-րդ փակուղի թիվ 10 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Բջնի 1-ին փողոց 10-րդ փակուղի թիվ 10 (հողամասի մակերեսը՝ 0.10826 հա) և Չարենցավան համայնք գյուղ Բջնի 1-ին փողոց 10-րդ փակուղի թիվ 10/1 /հողամասի մակերեսը՝ 0.04956 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում`համաձայն «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: