Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամաս, 37-րդ շենք բնակարան 12 հասցեի բնակիչ Հերիքնազ Խոջայանի /լիազորված անձ/ 2024 թվականի հոկտեմբերի 03-ի թիվ 4740/11 դիմումը՝ որոշում եմ.
1. ՀՀ պատգամավորների Չարենցավանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1994 թվականի ապրիլի 15-ի «Պետական ֆոնդի տներում բնակարանները քաղաքացիների կողմից անվճար սեփականաշնորհելու մասին» թիվ 5 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 7-րդ թաղամաս 13-րդ շենք 11 բնակարան) «Ջումայան Լիաննա Հովհաննեսի» բառերը փոխարինել համապատասխան «Հովհաննեսյան Լիանա Հովհաննեսի – ծնված՝ 18.03.1968թ.»բառերով
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: