Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 օգոստոսի 2025 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 7/1 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Սամվել Պողոսյանի համաձայնությունը` որոշում եմ.

1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 18082025-07-0225 վկայական) ք. Չարենցավան Մ. Խորենացու փողոց 6-րդ փակուղի թիվ 7/1 հասցեում գտնվող 52.2 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 26.1 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սամվել Պողոսյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1673 (հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի): 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:
3. Սամվել Պողոսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 88000 (ութսունութ հազար) դրամ` ավտոտնակի գինը. 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 76000 (յոթանասունվեց հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Սամվել Պողոսյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. Բաժնի առաջատար մասնագետ Ռուդիկ Սահակյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Սամվել Պողոսյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner