Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումների դրույթներով՝ որոշում եմ.
1. Վարդան Վարդգեսի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան Երիտասարդության փողոց թիվ 7/1 հասցեում գտնվող 216 քմ մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու հասարակականից որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողատարածք, իսկ նրա վրա կառուցված շինության գործառնական նշանակությունը` հասարակականից որպես բնակելի շինություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: