Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Սեդրակ Արզումանյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 29112024-07-0192 վկայական) ք. Չարենցավան Երիտասարդության փողոց 4-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող 26.0 քմ արտաքին մակերեսով շինությունը /կիսանկուղ/ և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 26.0 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սեդրակ Արզումանյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Շինության /կիսանկուղ/ 1 քառակուսի մետրի համար` 3940 (երեք հազար ինը հարյուր քառասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:
3. Սեդրակ Արզումանյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 103000 (մեկ հարյուր երեք հազար) դրամ` շինության /կիսանկուղ/ գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 116000 (մեկ հարյուր տասնվեց հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Սեդրակ Արզումանյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Սեդրակ Արզումանյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: