Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով,որոշում եմ.
1. 2025 թվականի մայիսի 30-ին ժամը 14:30-ին Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Գառզուի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով՝ ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի, Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի, Չարենցավան համայնքի ավագանու և Չարենցավան համայնքում գործող կրթական, մշակութային, սպորտային կամ որևէ այլ կազմակերպության /ՀՈԱԿ կամ ՊՈԱԿ/ կողմից առաջադրված թեկնածուների անվանական տվյալների հիման վրա և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
1.1 Քարտուղար նշանակել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Արևիկ Այվազյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: