Այսօր: Կիրակի, 1 Սեպտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



29 օգոստոսի 2024 թ.

ԸՍՏ ՕՐԵՆՔԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԱՐԻԵՏԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ԹԱՂԱՄԱՍ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 44/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ, 8-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս 2–րդ փողոց թիվ 44/4 հասցեի 0.05785 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին ինքնակամ կառուցված 167.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 25 քմ մակերեսով լողավազանը, 5.6 քմ մակերեսով սանհանգույցը, 6.22 քմ մակերեսով պարիսպները, 7.47 քմ մակերեսով հենապատերը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս 2–րդ փողոց թիվ 44/4 հասցեի ըստ օրենքի ժառանգության սեփականատեր Մարիետա Մարտիրոսյանին պատկանող 0.05785 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցվել է 167.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, 25 քմ մակերեսով լողավազան, 5.6 քմ մակերեսով սանհանգույց, 6.22 քմ մակերեսով պարիսպներ, 7.47 քմ մակերեսով հենապատեր՝ որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ամառանոցային թաղամաս 2–րդ փողոց թիվ 44/4 հասցեի 0.05785 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի վրա 1987 թվականին ինքնակամ կառուցված 167.4 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 25 քմ մակերեսով լողավազանը, 5.6 քմ մակերեսով սանհանգույցը, 6.22 քմ մակերեսով պարիսպները, 7.47 քմ մակերեսով հենապատերը՝ համարել օրինական:

2.    Ճանաչել Մարիետա Մարտիրոսյանի կողմից 07-015-0116-0031 ծածկագրով 500 քմ մակերեսով հողատարածքից մինչև 20 տոկոս ավել օգտագործվող 78.5 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը:

3.    Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 25.07.2024թ. թիվ 1196 և 22.08.2024թ. թիվ 1339 որոշումները։

4.    Սույն որոշումնուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner