Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամաս, 20-րդ շենք բնակարան 14 հասցեի բնակիչ Հարություն Սիրականի Ավագյանի 2024 թվականի ապրիլի 30-ի թիվ 2102/11 դիմումը՝ որոշում եմ.
1. Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի հոկտեմբերի 27-ի «Սիրեկան Ավագյանին աճուրդային կարգով տնամերձ հողակտոր վաճառելու մասին» թիվ 33 որոշման վերնագրում և առաջին կետում «Սիրեկան Ավագյան» բառերը փոխարինել համապատասխան «Սիրական Ավագյան» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: