Արթուր Դաշյան Ալեքսանդրի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Թումանյան փողոց թիվ 30 շենքին հարակից տարածքում գտնվող 25քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3326/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 393758 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1.Արթուր Դաշյան Ալեքսանդրի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան Թումանյան փողոց թիվ 30 շենքին հարակից տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N311)
2.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնիպետ Վ. Բարսամյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: