Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը և Չարենցավան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի գյուղ Բջնի 1-ին փողոց թիվ 102/1 սեփականություն հանդիսացող 195,81 քմ մակերեսով ամբուլատորիայի շինությունը և նրանող զբաղեցրած 0.15 հա մակերեսով հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին ՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |