Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 70-Ա որոշումը` որոշում եմ.
1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու սեփականության իրավունքով Անահիտ Պետրոսյանին պատկանող ք․ Չարենցավան 4-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 2/12 հասցեում գտնվող /նախկին հասցե՝ 4-րդ թաղամաս 13-րդ շենքի շրջակայք /ավտոտնակի զբաղեցրած 07-007-0030-0013 կադաստրային ծածկագրով 31․0 քմ մակերեսով հողատարածքը` 138000 ՀՀ դրամով:
2. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բ. Բալբաբյանին հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Անահիտ Պետրոսյանի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: