Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1-րդ և 24-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշման, Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշման, հիմք ընդունելով Գևորգ Անդրանիկի Ելինյանի հայտը (մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 339/12)որոշում եմ.
1. Գևորգ Անդրանիկի Ելինյանին տալ Չարենցավան համայնքի Բջնի գյուղի անվանումը ֆիրմային անվանման Բջնի Ռեզորթ սահմանափակ պատասխանատվության ընկերություն մեջ օգտագործելու թույլտվություն 2025 թվականի ընթացքում:
2. Գևորգ Անդրանիկի Ելինյանը պարտավոր է Չարենցավան համայնքի 900135101591 հաշվեհամարին վճարել տեղական տուրք` 100 000 (հարյուր հազար) դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Անդրանիկի Ելինյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: