Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 80-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբեր 14-ի թիվ 98-Ա որոշումը և հաշվի առնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 23.12.2024 թվականի թիվ 01 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.
1. <<ԵՂՎԱՐԴ ՀԷԿ>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 132000 մեկ հարյուր երեսուներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով, հատկացնել Չարենցավան համայնք գ. Կարենիս վարչական տարածքում գտնվող 0.1 հա մակերեսով 07-037-0001-0105 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, նկատի ունենալով, որ այն դասվում է ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի դասին:
2. Սույն որոշումից բխող իրավուքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում:
3. Սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3 ամսյա ժամկետում չկատարելու դեպքում որոշումը համարել անվավեր:
4. Հանձնարարել Բ. Բալբաբյանին կնքելու վարձակալության իրավունքի պայմանագիրը:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: