Գայանե Մուրադյան Ռաֆիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 1-ին թաղամաս, 4-րդ շենքի թիվ 2 բացվածքում գտնվող 25,2քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N3344/12 առ 2024 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 73729318 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1. Գայանե Մուրադյան Ռաֆիկի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 1-ին թաղամաս, 4-րդ շենքի թիվ 2 բացվածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N319):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: