Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի, 219.-րդ, 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, հիմք ընդունելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնի 14․05․2025թ․թիվ 71-11/2-604-25թ․գրւթյանը և Չարենցավան համայնքի ղեկավարին կից աշխատանքային խմբի 2025 թվականի մայիսի 30-ի արձանագրությունը.
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1․Օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու համար Խաչիկ Ջանիկի Նազարյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 70 000 (յոթանասուն հազար) դրամի չափով։
2. Տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում` Չարենցավան համայնքի 900135101203 հաշվեհամարին:
3․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման՝ որոշումն անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում:
4․ Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Չարենցավան համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Խաչիկ Ջանիկի Նազարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: