Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա․ Վանոյանի 2025 թվականի սեպտեմբերի 01-ի թիվ 4213/07 դիմումը` որոշում եմ.
Տալ համաձայնություն Անդրանիկ Վանոյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 35-րդ փողոց թիվ 14 հասցեի հողամասը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 35-րդ փողոց թիվ 14 (հողամասի մակերեսը՝ 0․0600 հա) և Չարենցավան համայնք գյուղ Ալափարս 35-րդ փողոց թիվ 14/1 (հողամասի մակերեսը՝ 0․0600 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Գիս-Արտ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագծերի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: