Դուրգարյան Կարեն Վալերիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 6-րդ թաղամաս 13-րդ շենքին հարակից 12քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4968/12 առ 2025 թվականի հոկտեմբերի 15-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N001595 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. Դուրգարյան Կարեն Վալերիկի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 6-րդ թաղամաս 13-րդ շենքին հարակից տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N456):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: