ՔաղաքացիՎահագն Սառիկյանը դիմել է ք. Չարենցավան 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 29հասցեով բնակարանի նկատմամբ Չարենցավան համայնքի սեփականության իրավունքը նվիրատվությամբ օտարելու խնդրանքով:
Հիմք ընդունելով համայնքի ղեկավարին կից բնակարանային հարցերով հանձնաժողովի 2025 թվականի մարտի 27-ի թիվ 1 նիստի արձանագրությունը, համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 11-ի թիվ 63-Ա որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1. Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի 29-րդ շենքի թիվ 29, մեկ սենյակից բաղկացած 17.12 (տասնյոթ ու տասներկու) քմ ընդհանուր մակերեսով, 3900000 (երեք միլիոն ինը հարյուր հազար) դրամ շուկայական արժեքով բնակարանը նվիրատվության եղանակով օտարել վարձակալին որպես նրա սեփականություն, ինչի մասին կնքել համապատասխան պայմանագիր:
2. Բնակարանի սեփականատեր ճանաչել՝ Վահագն Սառիկյանին
Կարինե Սառիկյանին
Աստղիկ Ցականյանին
3. Հիշյալ բնակարանը սահմանված կարգով հանել համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկից:
4. Սեփականատերը պարտավոր է վճարել`
Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար Չարենցավանի համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ
5. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին կնքել նշված բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: