Վերա Պետրոսյան Սարգսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Թումանյան փողոց թիվ 23-2 տարածքում գտնվող խանութում, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N173/12 առ 2024 թվականի հունվարի 11-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 24011103764030 անդորրագրի դիմումատուն 2024 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 20-ի N 98-Ն ոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1․ Վերա Պետրոսյան Սարգսի անհատ ձեռնարկատիրոջը 2024 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Թումանյան փողոց թիվ 23-2 հարակից տարածքում գտնվող խանութում իրականացնելու թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառք (Վկայական N86):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: