Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 91-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 91-Ա

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների և հաշվի առնելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 15-ի  թիվ 1827/04), Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝

1. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 9-րդ շենքին կից շինությունը («ՄԱԿՈՒ ռեստորանի շենք, 5329 քմ մակերեսով տարածք, հիմք 2003 թվականի հունիսի 02-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 804921) 5 (հինգ) տարի  ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել  «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով։

2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

 

 


Կողմ -22

ՇԱՀԳԱԼԴՅԱՆ ՀԱԿՈԲ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՀԱԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒՔԱՅԵԼՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ՊԱԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՌՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(16.14 Կբ)
(406.36 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner