Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.
Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Ռուբեն Խաչատրյանի կողմից ինքնակամ կառուցված 67.15 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Տիգրան Փոթիկյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023PHESWY ծածկագրի:
2. Տնտեսական շինության սպասարկման նպատակով հատկացնել 67.15 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ` 1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: 3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան Գանգրահեր տղայի փողոց 1-ին փակուղի թիվ 4/7 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Ռուբեն Խաչատրյանին՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: