Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով և հաշվի առնելով Ն. Ալեքսանյանի 2025 թվականի հունիսի 18-ի թիվ 3134/07 դիմումը` որոշում եմ.
1. Վերականգնել Նվեր Վաչագանի Ալեքսանյանին ժառանգության իրավունքով պատկանող 0.03 հա մակերեսովարդյունաբերության, արտադրական նշանակության հողամասի հողհատկացման հիմքերը և ճանաչելնրա սեփականությանիրավունքըՉարենցավանհամայնք, գ. Կարենիս վարչական տարածքում գտնվող 07-037-0011-0012 ծածկագրով 0.03 հա մակերեսով հողամասի և 300 քմ ընդհանուր մակերեսով անասնաշենքինկատմամբ`համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2025EGXRXXծածկագրի, նկատիունենալով, որհողամասըչիդասվումՀողայինօրենսգրքի 60-րդհոդվածովսահանվածհողամասերիցանկում:
2. Առաջացած միավորը հասցեավորել Չարենցավան համայնք գ. Կարենիս Արտադրական փողոց թիվ 6/4։
3. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: