Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Քաղաքացիական օրենսգրքի» 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների, «Ընտանեկան օրենսգրքի» 134-րդ և 135-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման, հիմք ընդունելով Մելանյա Սարգսյանի դիմումը /լիազորված անձ, մուտք 2025 թվականի հունվարի 26-ի թիվ 855-14/ և խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի մարտի 7-ի թիվ 7 նիստի արձանագրությունը որոշում եմ.
1. Անչափահաս Սարգիս Էդգարի Մուժիկյանի /ծնված` 02.03.2013թ./ նկատմամբ խնամակալ նշանակել տատին՝ Սեդիկ Պավլու Մուժիկյանին /ծնված 25.09.1960թ./:
2. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին իրականացնել վերահսկողություն Սեդիկ Պավլու Մուժիկյանի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: